22/06/2023 12:07
Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել. Վարչապետ
Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել։
«Մայիսի արդյունքներով՝ ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ, ընդ որում՝ նախորդ տարվա մայիսի, ապրիլի համեմատ՝ նույնպես աճ ունենք»,- կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Շոշափելի աճ է արձանագրվել նաև աշխատավարձի ֆոնդում. 2018 թվականի մայիսի համեմատ՝ Հայաստանում աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է՝ ավելացել է 106,6 տոկոսավ կամ՝ 103 միլիարդ 40 միլիոն դրամով։
2018 թվականի մայիսի համեմատ՝ Հայաստանում միջին աշխատավարձը ավելացել է 101 հազար 629 դրամով կամ՝ 57,6 տոկոսով։
«Աշխատավարձը Հայաստանում շարունակաբար բարձրանում է, ընդ որում՝ գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ պետք է հետևողականորեն շարունակել բարեփոխումների օրակարգը. «Որևէ կասկած չպետք է լինի, որ սրանք բարեփոխումների արդյունք են»։