23/06/2023 16:11
Ընդգծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը․ ՆԳ նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հունիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին։
Նշելով, որ ավարտվում է դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանում՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրա անձնական ներդրումը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում և հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աբաս Բադախշան Զոհուրիինը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի՝ ավանդույթներ ունեցող բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը։
Քննարկվեցին երկու պետությունների ներքին գործերի նախարարությունների աշխատակիցների փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին առավել ամրապնդելու երկկողմ արդյունավետ համագործակցությունը։