23/06/2023 21:04
Անգլերենի իմացության միջին մակարդակ ապահովելու համար ՆԳՆ փրկարար ծառայությունում դասընթացներ են կազմակերպել
ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեծ ուշադրություն են դարձնում անգլերենի իմացությանը, ուստի երկամսյա դասընթացներ են իրականացնում ծառայողների համար՝ ապահովելու անգլերենի իմացության միջին մակարդակ։
«ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Փրկարար ծառայությունում հունիսի 19-ից մեկնարկել են անգլերեն լեզվի ուսուցման երկամսյա դասընթացներ։
Դասընթացը վարում է ՆԳՆ ՓԾ Ծառայության կազմակերպման վարչության ինքնավար կառավարման համակարգերի բաժնի պետ, փ/ծ մայոր Մերի Առաքելյանը։ Դասընթացների առաջին փուլին մասնակցում են Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների 14 փրկարարական ծառայող։
Ծրագիրը նախատեսված է մասնակիցներին անգլերեն լեզվի միջին մակարդակ ապահովելու համար։
Փրկարար ծառայությունում մասնագիտական կարողությունների զարգացմանը զուգահեռ մեծ ուշադրություն է դարձվում նաև անգլերեն լեզվի իմացությանը:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրությունում։