23/06/2023 12:11
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ. Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հնարավոր է համարում 2023 թվականին Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
«Եթե Հայաստանը կամք դրսևորի և ոչ միայն հայտարարություններ անի, այլ նաև գործնական քայլեր ձեռնարկի, ապա, կարծում եմ, որ հնարավոր է համաձայնության հասնել նույնիսկ մինչև տարեվերջ», - «Reuters»-ի հետ զրույցում ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է, որ Հայաստանի հետ բանակցություններում «որոշ առաջընթաց» է գրանցվել։