23/06/2023 22:33
Նորք-Մարաշի Գարեգին Հովսեփյան փողոցից մինչև Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում երթևեկությունը կսահմանափակվի
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցով անցնող կոյուղատար համակարգը կառուցելու նպատակով քանդման աշխատանքներ են իրականացվելու Գ.Հովսեփյան փողոցի հ. 61 դպրոցից մինչև Ա.Արմենակյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Ըստ այդմ, երթևեկությունն այդ հատվածով ժամանակավորապես սահմանափակվելու է:
Վարորդներին առաջարկվում է ծանրաբեռնված երթևեկությունից խուսափելու համար օգտվել Լ.Ձաքարյան (նախկին Նորքի 7-րդ) փողոցի շրջանցիկ ճանապարհից»: