24/06/2023 15:10
Գլազունովի «Ռայմոնդա» բալետը՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում․ պրեմիերա (Տեսանյութ)
Երևանի պարարվեստի պետական քոլեջի բեմում՝ Հայաստանում առաջին անգամ ներկայացվեց ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետը։ Ներկայացմանը զբաղված էին քոլեջի շրջանավարտներն ու ներկայիս ուսանողները։
Քոլեջի դասախոս, պրիմաբալերինա Մարինա Գրիգորյանը Aysor.am-ի հետ զրույցում կարևորեց Հայաստանում բալետի դերի արժևորումն ու նոր ներկայացումներով հանդես գալու անհրաժեշտությունը։
«Մեծ աճ և վերելք ենք ապրում։ Մեր դպրոցի համար, կարծես, վերածննդի դարաշրջան է սկսվել։ Լավագույնները զբաղված են պրեմիերայում և մեծ հույս ունեմ, որ նրանց շարքերը կհամալրվեն տաղանդավոր և ակտիվ երիտասարդներով, և զարթոնք կապրի մեր հայկական բալետը», - հույս հայտնեց նա։
Ներկայացման մեջ ընդգրկված պարուհիները նկատեցին, որ, չնայած լարվածությանն ու ներկայացման առաջին բեմելին, իրենք պատրաստ են ներկայանալ մեծ պատասխանատվությամբ ու բարձր մակարդակով, իսկ բալետի երիտասարդ պարողն էլ խոստովանեց, որ մինչ բեմելը լարված է, սակայն վստահ է, որ տրամադրությունը ընթացքում կփոխվի․
«Մինչև բեմ դուրս գալը, արդեն իսկ հուզված տրամադրություն է, սակայն բեմ դուրս գալուց հետո, էմոցիաներն են տիրում, իսկ թե ինչ կարտահայտես բեմում, կախված է արտիստից»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: