24/06/2023 14:12
Թշնամին սպասում է քաղաքացիական բախման, չսպասե՛ք․ նախագահի կողքին ենք. Մարիա Զախարովա
Ռուսաստանի թշնամիները երկրում միայն քաղաքացիական բախումների են սպասում, բայց դա տեղի չի ունենա, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թշնամին պարզապես սպասում է մեր քաղաքացիական բախմանը. չսպասե՛ք»,- գրել է դիվանագետը՝ Telegram-ի իր ալիքում։
«Այսօր մեզ՝ բոլորիս գայթակղում են՝ ստուգելով մեր ամրությունը։ Մի՛ տրվեք դրան: Նախագահի կողքին ենք: Աստված պահապան մեզ», - նշել է Զախարովան:
Նա ընդգծել է` ՌԴ-ն ունի մեկ գլխավոր հրամանատար, որը բոլորին կոչ արեց միավորվել:
«Միայն միասնություն. միասնություն՝ գերագույն գլխավոր հրամանատարի շուրջ», - հավելել է Զախարովան: