24/06/2023 13:40
«Մենք գալիս ենք Մոսկվա». Պրիգոժինը պատասխանել է Պուտինին
«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում աուդիո ձայնագրություն է հրապարակել՝ ասելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվում է։
«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվել է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք։ Մենք կռվել ենք և կռվում ենք։ Եվ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել նախագահի, ԱԴԾ-ի կամ որևէ մեկի խնդրանքով, որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը ապրի կոռուպցիայի, խաբեության մեջ», - ասել է Պրիգոժինը:
Նա նշել է, որ երբ Վագները կռվում էին Աֆրիկայում, «մեզ ասացին, որ մեզ պետք է Աֆրիկան, իսկ դրանից հետո նրանք լքեցին այն, քանի որ գողացան ամբողջ գումարը, որը պետք է գնար օգնության համար»։
«Երբ մեզ ասացին, որ մենք պատերազմում ենք Ուկրաինայի հետ, մենք գնացինք և կռվեցինք։ Բայց պարզվեց, որ ռազմամթերքը, զենքերը, ամբողջ գումարը, որ դրվել է, նույնպես գողացել են»,- ասել է Պրիգոժինը։
Նրա խոսքով, այժմ իշխանությունները ոչինչ չեն խնայում, երբ իմանում են, որ ինչ-որ մեկը արդեն գնում է դեպի Մոսկվա, այդ օրը եկել է, և հիմա նրանք նույնիսկ հարվածում են խաղաղ ենթակառուցվածքներին։
«Մենք հայրենասերներ ենք, իսկ մեզ ընդդիմացողները տականքների շուրջ հավաքվածներն են»,- ասաց նա։