24/06/2023 12:52
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են Ռուսաստանում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ռուսաստանում տիրող իրավիճակը:
«ՌԴ նախագահն այսօր առավոտյան զանգահարել է Բելառուսի նախագահին, հեռախոսազրույց է տեղի ունեցել: Վլադիմիր Պուտինն իր բելառուս գործընկերոջը տեղեկացրել է Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին»,- հայտնում է «Բելտա» գործակալությունը։