24/06/2023 11:24
Պուտինը խոստանում է կանխել 1917-ի կրկնությունն ու քաղաքացիական պատերազմը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իշխանությունները թույլ չեն տա քաղաքացիական պատերազմի ողբերգության կրկնությունը և կպաշտպանեն պետությանն ու ժողովրդին ցանկացած սպառնալիքից, այդ թվում՝ ներքին դավաճանությունից։
Պուտինն ասել է, որ 1917 թվականին «Ռուսաստանին թիկունքից հարվածել են»։ «Բամբասանքները, բանակի ու ժողովրդի թիկունքում գործողությունները վերածվեցին ամենամեծ ցնցման՝ բանակի կործանման, պետության փլուզման, հսկայական տարածքների կորստի, արդյունքում՝ ողբերգության ու քաղաքացիական պատերազմի», - նշեց նա։
«Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի, մենք պաշտպանելու ենք մեր ժողովրդին և մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից, այդ թվում՝ ներքին դավաճանությունից։ Իսկ այն, ինչի հետ մենք բախվում ենք՝ դավաճանությունն է։ Չափազանց հավակնություններն ու անձնական շահերը հանգեցրին դավաճանության», - ընդգծեց Պուտինը։