24/06/2023 11:37
Պուտին. Դոնի Ռոստովում իրավիճակը շարունակում է ծանր մնալ
Դոնի Ռոստովում զինված ապստամբության ժամանակ իրավիճակը շարունակում է բարդ մնալ, այն կայունացնելու համար վճռական քայլեր կձեռնարկվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում։
«Վճռական գործողություններ կձեռնարկվեն Դոնի Ռոստովում իրավիճակը կայունացնելու համար։ Իրավիճակը ծանր է»,- ասել է պետության ղեկավարը։
Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն դիմել է Վագներ ՊՄԿ գրոհային ջոկատների մարտիկներին՝ նշելով, որ նրանց խաբել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ։ Նրանց նաև խնդրել են խոհեմություն ցուցաբերել և կապ հաստատել ՊՆ-ի կամ իրավապահ մարմինների հետ։ Պրիգոժինը գրավել է ՌԴ ՊՆ Հարավային օկրուգի շտաբը ու սպառնում է շարժվել դեպի Մոսկվա: