24/06/2023 11:21
Պուտին. Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են զինված ապստամբության փորձի մեջ, խիստ կպատժվեն
Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են զինված ապստամբության փորձի մեջ, կկրեն անխուսափելի պատիժ, պատասխան կտան օրենքի և ժողովրդի առջև, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնեց դավաճանության ճանապարհը, ով նախապատրաստեց զինված ապստամբություն, բռնեց ապստամբության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ կկրի, պատասխան կտա օրենքի և մեր ժողովրդի առջև», - ասել է Պուտինը տեսաուղերձում։
«Ցանկացած ներքին ցնցում մահացու սպառնալիք է մեր պետականության համար։ Իսկ հայրենիքը պաշտպանելու մեր գործողությունները կոշտ են լինելու», - ասաց նա։