24/06/2023 20:41
Բայդենը, Սունակը, Շոլցն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ռուսաստանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդներ Ռիշի Սունակի, Օլաֆ Շոլցի և Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։
«Այսօր ԱՄն նախագահ Բայդենը հեռախոսով բանակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Առաջնորդները քննարկել են իրավիճակը Ռուսաստանում»,- նշված է Սպիտակ տան հաղորդագրությունում։