24/06/2023 16:27
Եվրամիությունը մտադիր է վերացնել գենետիկորեն ձևափոխված որոշ մշակաբույսերի աճեցման սահմանափակումները․ Financial Times
Եվրամիությունը մտադիր է վերացնել գենետիկորեն ձևափոխված որոշ մշակաբույսերի նկատմամբ սահմանափակումները՝ կլիմայի փոփոխության պայմաններում ֆերմերներին աջակցելու համար, հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով ԵՄ համապատասխան փաստաթղթին։
Նախատեսվում է պարզեցնել գենետիկորեն ձևափոխված որոշ մշակաբույսերի աճեցման, վերամշակման, արտահանման գործընթացը՝ այն իրականացնելով առանց հատուկ, բավական թանկ արժեցող թույլտվությունների ձեռքբերման՝ դրանց կարգավիճակը հավասարեցնելով սովորական, սելեկցիայի ավանդական մեթոդներով ստացվածներին։ Խոսքը, մասնավորապես, երաշտի նկատմամբ դիմացկուն ցորենի և սնկերի ազդեցությանը չենթարկվող լոլիկների մասին է։
Financial Times-ի հրապարակման համաձայն՝ ԵՄ պաշտոնատար անձինք այս քայլը կենսական անհրաժեշտության են համարում՝ հաճախացած երաշտների ու ջրհեղեղների պայմաններում գյուղատնտեսականա կուլտուրանeրի բերքատվությունը պահպանելու տեսանկյունից։ Առաջարկվող մոտեցումը, ըստ նրանց հիմնավորումնմերի, կկրճատի գյուղատնտեսությունում թունաքիմիկատների, քիմիական նյութերի օգտագործման ծավալները։
ԵՄ տարածքում այժմ աճեցվում է ամերիկյան Monsanto ընկերության գենետիկորեն մոդիֆիկացված MON810 եգիպտացորենը։