Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ

24/06/2023 18:35

Գործարարի տանը գաղտնալսող սարք էր տեղադրել, հավաքել ապօրինի տեղեկություններ


Հունիսի 20-ին «հանցագործության մասին հաղորդումով» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին է դիմել մոսկվաբնակ գործարար Վարդան Խառատյանը, գրում է «Առավոտ»-ը։ Այս անգամ նրա հաղորդումը Երեւան քաղաքի դատավոր Ռ. Սմբատյանի գործողությունների վերաբերյալ է: Սա առաջին դեպքը չէ, երբ իրեն տուժող համարող գործարարը դիմում է գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին: Դատախազ Ա. Վարդապետյանին ուղղված նրա նախորդ դիմումին պատասխանել էր ՀՀ դատախազության ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Դ. Աղաջանյանը. «Գլխավոր դատախազին հասցեագրված դիմումով նոր փաստեր չեք ներկայացրել, դրանք առավելապես նույնաբովանդակ են Ձեր կողմից նախկինում ներկայացված դիմումներին, որոնց վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձի կողմից Ձեզ տրվել են լիարժեք պատասխաններ: Բացի այդ, դիմումով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն, որին ողջամտորեն կարող էր տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական եւ չի բովանդակում ստուգման ենթակա տվյալ»:

Վարդան Խառատյանը, ով մտադրվել էր փայտամշակման արտադրամաս հիմնել, ներդրումներ կատարել, ներկայացնում է բազմաթիվ ապացույցներ, որոնք իրավապահ մարմինների կողմից անտեսվում են: Վարդան Խառատյանը «Առավոտ»-ին հայտնել էր, որ դիմել է իրավապահ, արդարադատության մարմիններին, ԱԱԾ պետին, Քննչական կոմիտե, ՀՀ դատախազություն՝ իր դեմ կատարված մահափորձերի, իրենից գումարներ հափշտակելու, քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ: 2022թ. փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քննիչը, հիմնավորված համարելով, որ «բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Մեսրոպ Սիմոնյանի կողմից հանցանքներ կատարելու վերաբերյալ», որոշում էր կայացրել Մ. Սիմոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել: Քրեական գործ էր հարուցվել Մ. Սիմոնյանի նկատմամբ 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների՝ 137-ի 1-ին մասի, 177-ի 1-ին մասի, 178-ի 3-րդ մասի հատկանիշներով, որի որոշումը՝ հետապնդումը դադարեցնելու մասով, մինչ օրս վիճարկվում է, եւ ինչպես տեղեկացրել էինք, Վ. Խառատյանի գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 29-ին: Մ. Սիմոնյանը, ըստ գործարարի, ԱԱԾ աշխատակից է, եւ ըստ էության, ինքը թիրախավորվել էր նրա կողմից:

Քրեական մեկ այլ գործ էլ՝ «անջատված մասով», Սիմոնյանի վերաբերյալ առկա է Երեւան քաղաքի դատարանում՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում (դատավորն է Վարդան Մելիքյանը-Ռ.Մ.): Ըստ «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, այդ գործը դատարանում է 2022թ. փետրվարի 22-ից: 14890220 քրեական գործի մեղադրական եզրակացության համառոտ մասի համաձայն. «Մեսրոպ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գումարային խնդիրներ ունենալով իր ծանոթ Վարդան Խառատյանի հետ եւ բնակվելով վերջինիս պատկանող՝ Երեւան քաղաքի Թավրիզյան փողոցի նրա տանը, ցանկանալով տեղեկանալ վերջինիս տանը կատարվող խոսակցություններին եւ ապօրինի հավաքել դրանց վերաբերյալ տեղեկություններ, 2019 թվականի ապրիլ ամսին՝ քննությամբ չպարզված օրը, նշված տանը տեղադրել է գաղտնալսող սարք եւ առանց Վարդան Խառատյանի համաձայնության ու գիտության մինչեւ 2020 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում՝ քննությամբ չպարզված օրը, նրա վերաբերյալ ապօրինի հավաքել է անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ խախտելով վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը»: Այդ գործով նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Ըստ նույն «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգի, դատարանում նրա նկատմամբ այս տարվա փետրվարի քսաներեքին որոշում է ընդունվել հետախուզում հայտարարելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Մեղադրողն է միջնորդություն ներկայացրել: Դատարանն արձանագրել է, որ ձեռնարկվել են օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ ամբաստանյալ Մեսրոպ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ, որոնք դրական արդյունք չեն տվել: Դատարանը փաստում է, որ նա թաքնվում է դատից եւ նրան հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է վերջինիս նկատմամբ հայտարարել հետախուզում, իսկ քրեական գործի վարույթը կասեցնել` մինչեւ նրան հայտնաբերելը: Մարտի տասներեքին վարույթը վերսկսվել է, Սիմոնյանը ներկայացել է դատարան, պարտավորվել առաջին իսկ կանչի դեպքում ներկայանալ դատարան… Վ. Խառատյանը դիմել է տարբեր լրատվամիջոցների, այդ թվում՝ «Առավոտ»-ին, հայտնելով, որ իր դեմ մահափորձի հեղինակը իր ծանոթն է՝ Մ. Սիմոնյանը, որն իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 57 000 ԱՄՆ դոլար, իսկ անցյալ տարվա մարտի 2-ին վերադաս դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Գումարը վերադարձնելու մասով չկա առանձին վարույթ, չկա քրեական գործ, որով պարտավորեցնեն Սիմոնյանին հատուցել Խառատյանին հասցված վնասները: Բացի գումարից, գլխավոր դատախազին ուղղված նամակում, իրավապահներին ուղղված հաղորդման մեջ, Խառատյանը նշում է, որ բնակվելով իր տանը (նա Մոսկվայում էր, այլ տեղում վարձով չբնակվելու խնդրանքով դիմել էր Խատառյանին նրա տանը մնալու խնդրանքով), Սիմոնյանը գողացել է «Սամսունգ D-840» մոդելի հեռախոս, այդ մասին տեղյակ է քննիչը, իսկ «Բիլայն» ընկերությունից Խառատյանը հարցում էր կատարել, պահանջել «գողացված հեռախոսի վերջին օգտագործված հասցեն»: Խառատյանի ձեռքի տակ կան եւ նա ցույց է տալիս Սիմոնյանի ձեռքով գրված պարտքացուցակը, այն դեպքում, երբ իրավապահ մարմինները «պնդում» են, թե նա մարել է պարտքերը Խառատյանի նկատմամբ: Մ. Սիմոնյանը իր ցուցմունքում գրում է, որ 2018-ին վերադարձրել է իր պարտքերը:

Ինչ տրամաբանությամբ է լինում, երբ նույն Սիմոնյանը 2020-ի հունիսին իր ձեռքով գրում է, որ ունի պարտքեր եւ կվերադարձնի: «Մ. Սիմոնյանը գազը բաց թողնելուց առաջ (առերեւույթ մահափորձը գազը տան մեջ բաց թողնելով էր մտադրվել իրականացնել-Ռ.Մ.), գրում է իր առաջարկությամբ փոխառության պայմանագիր, 2020թ. հուլիսին 56 850 ԱՄՆ դոլար պարտքը վերադարձնելու մասին: Սիմոնյանը խնդրում էր ինձ՝ գումարները կվերադարձնեմ, միայն թե ոստիկանությանը չդիմես»,-ասում է Վ. Խառատյանը: Գործի նյութերում չկար մի փաստաթուղթ, ապացույց, որի համաձայն Խառատյանին վերցված գումարները վերադարձվել են: Քրեական գործի մերժման որոշման մեջ դատախազը գրել էր. «Սիմոնյանը վերադարձրել է Խառատյանի գումարները, մի մասը, Խառատյանի համաձայնությամբ, ներդրել է կրիպտոարժույթի առուծախի մեջ, որը, սակայն, կայքի փակվելու պատճառով չի վերադարձվել»: Խառատյանը   հայտնեց, որ դատախազին ներկայացրել է բիտքոինի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը, այն մասին, որ «Սիմոնյանի կողմից չկան ներդրված գումարներ կայքէջում: Կայքը կեղծ է, այն չունի լոգին, գատնաբառ, եթե իրական է, ապա թող ասեն գաղտնաբառը, բացենք, տեսնենք, Սիմոնյանի կողմից գումար կա՞ «նստած»: Տուժող Խառատյանը հարցնում է՝ ինչպես է Սիմոնյանն ասում, թե կայքը փակվել է 2018-ի փետրվարին, երբ կայքէջի բացման օր նշվում է նույն այդ թվականի հոկտեմբերը… «Այդ փաստաթղթերը հաստատում են, որ 2018-ին բիտքոինի էջում որեւէ գործողություն չի կատարվել, իսկ նրա մեջ եղած իբր տասնհինգ հազար դոլար գումարի առկայությունը կեղծիք է»,-«Առավոտ»-ին ասում է Վ. Խառատյանը, ով նաեւ գլխավոր դատախազին ուղղած հաղորդման մեջ նշել էր իր անձնագրային տվյալներին տիրանալու, դրանք կեղծ փաստաթղթերում օգտագործելու մասին:

Քրեական գործը, որն անցյալ տարվա փետրվարի 9-ի որոշմամբ փակվեց, չորս հատոր էր կազմել, հիմնական մասը՝ նախաքննության ժամկետները երկարացնելու մասին որոշումներն էին: Քննիչի մի միջնորդության մեջ կար ժամկետը երկարացնելու պատճառներից. Հատուկ քննչական ծառայությունում կա՞ Սիմոնյանի վերաբերյալ գործ, եղե՞լ է, սակայն չեն գնացել հարցման հետեւից, այսինքն, քննչական գործողություն չեն կատարել: Մեկ այլ «դրվագ» էլ ընդգծեց Խառատյանը. քննիչը պիտի Մոսկվա քաղաքում բնակվող ամուսինների հարցաքններ, որոնք վկաներ են, սակայն բավարարվել է նրանց ասածով՝ թե «հիվանդ են», չեն կարող գնալ ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանատուն, ցուցմունք տալու: Այսինքն, վկայի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու անթույլատրելության մասին օրենքի պահանջն է տնավարի խախտվել… Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել, ըստ քննիչի, Խառատյանի կողմից տրամադրված տեսագրությունները, սակայն դրանք «նախաքննությանը հետաքրքրող տվյալներ չեն պարունակում»:

Ռուզան Մինասյան «Առավոտ» օրաթերթ
 

 

 

 

 

 


 

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:49 Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն Այսօր, 11:43 Սևանի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Այսօր, 11:39 Հայտնի է դարձել երեկ Վանաձորում երթուղայինի վթարից տուժած 12 անձանց ինքնությունը Այսօր, 11:33 Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին. Փաշինյանը զորակցության խոսքեր է հղել ԱՄՆ-ում հրդեհներից տուժածներին Այսօր, 11:26 «Եռաբլուրից» գողացված ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1000 դրամով. երկու հոգի կալանավորվել է Այսօր, 11:23 ՀՀ-ում տնտեսության ամենաթույլ կողմերից մեկը որակյալ մասնագետներն են, չկա մի ընկերություն, որ մասնագետի խնդիր չունի. Էկոնոմիկայի նախարար Այսօր, 11:11 Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը Այսօր, 11:04 Հայաստանի ճակատագիրը գտնվում է մտավոր առումով ոչ ադեկվատ մարդու ձեռքում. Լևոն Զուրաբյան Այսօր, 10:56 «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման պարագայում Շիրակի «Չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագիրը խիստ իրագործելի է. Պապոյան Այսօր, 10:45 2024-ին նախարարության աշխատանքը և մեր տնտեսական ցուցանիշները պետք է գնահատենք դրական. Պապոյան Այսօր, 10:39 Փաշինյանն իր անճաշակ ու հակաէսթետիկ փոդքասթները լրացնելու համար հիմա էլ անցել է այլասերված շուոների. Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 10:27 Նիկոլ Փաշինյանը գիտեր, թե ինչու էին իր տերերը 2018-ին ՀՀ-ում հեղաշրջում անում ու իրեն բերում իշխանության. Մկրտչյայն (Տեսանյութ) Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է

Տվյալ բաժնի վերջին նյութերը