24/06/2023 22:06
Իրանի ԱԳ նախարարը դատապարտելի է համարում արտաքին միջամտության ցանկացած փորձ՝ այլ երկրի ներքին գործերին
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է արտաքին միջամտության ցանկացած փորձ՝ ուղղված այլ երկրի ներքին գործերին։ Այդ մասին նշված է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում, որը հրապարակվել է գերատեսչության տելեգրամյան պաշտոնական ալիքում։
«Հեռախոսազրույցի ժամանակ մեր երկրի արտաքին գործերի նախարարը, հանդես գալով ի պաշտպանություն օրենքի գերակայության՝ բոլոր երկրներում, այդ թվում՝ հարևան և բարեկամ Ռուսաստանում, դատապարտելով արտաքին միջամտության ցանկացած փորձ՝ այլ երկրների ներքին գործերին, իրավիճակը Ռուսաստանում գնահատել է որպես այդ երկրի զուտ ներքին խնդիր»,- նշված է հաղորդագրությունում։
Տեղեկացվում է, որ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի կառավարությունը և ինքը՝ Ռուսաստանը, կանցնեն ու կհաղթահարեն նաև այս փուլը։