24/06/2023 20:04
ԵԽԽՎ-ն ՄՕԿ-ին կոչ է արել արգելել ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը 2024 թվականի օլիմպիական խաղերին
ԵԽԽՎ-ն ՄՕԿ-ին կոչ է արել արգելել ռուս և բելառուս մարզիկներին՝ մասնակցել Փարիզում 2024 թվականին կայանալիք օլիմպիական խաղերին, այդ մասին հայտնել է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
«ԵԽԽՎ-ն Միջազգային օլիմպիական կոմիտեին և դրա կազմի մեջ մտնող սպորտային կազմակերպություններին կոչ է արել պահպանել 2022 թվականին արտահայտված դիրքորոշումը և արգելել բոլոր ռուս և բելառուս մարզիկների մասնակցությունը Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին, ինչպես նաև մարզական այլ խոշոր միջոցառումներին, քանի դեռ պատերազմը շարունակվում է»,- նշված է հայտարարությունում։