24/06/2023 21:41
«Շրջվում ենք և վերադառնում դաշտային ճամբարներ»․ Պրիգոժին
«Վագներ»-ի մարտիկները վերադառնում են դաշտային ճամբարներ։ Այդ մասին հայտարարություն է տարածել մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
«Գիտակցելով ողջ պատասխանատվությունը, որ կարող է ռուսական արյուն թափվել կողմերից մեկում, մենք շրջում ենք մեր շարասյուները և գնում հակառակ ուղղությամբ՝ դեպի դաշտային ճամբարներ»,- ասել է նա։ Եվգենի Պրիգոժինի հայտարարությունը հեռարձակվել է նրա մամուլի ծառայության տելեգրամյան ալիքում։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնությամբ բանակցություններ է վարել «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ, Պրիգոժինն ընդունել է իրեն առաջարկված պայմանները։