24/06/2023 12:57
Մոսկվա-Երևան ավիատոմսերի գները կտրուկ աճել են․ 30 հազար, 48 հազար, անգամ՝ 147 հազար ռուբլի
Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների ֆոնին կտրուկ աճել են դեպի Երևան ավիատոմսերի գները: Միշտ է այդպես՝ փոփոխություններին առաջինն արձագանքում են ավիաընկերությունները, գրում է mediahub.am-ը։
Մասնավորապես, առաջիկա օրերին Մոսկվա-Երևան ավիատոմսի արժեքը նվազագույնը 30 հազար ռուբլիից է սկսվում, հասնում՝ 48 հազարի: Ի դեպ, 48 հազար ռուբլիով Մոսկվա-Երևան ավիատոմսն առաջարկում է հայկական Fly One ավիաընկերությունը: Իսկ Azimut ավիաընկերությունը վաղվա համար դեպի Երևան ավիատոմս է առաջարկում անգամ 147 հազար ռուբլիով:
Ամենաէժան տարբերակները ուղիղ չեն, և Երևան հասնելու համար 18 ժամ կպահանջվի:
Ոլորտի փորձագետները կանխատեսում են, որ սա կտրուկ աճի վերջնական պատկերը չէ, և առաջիկա օրերին գները էլ ավելի կարող են բարձրանալ՝ կախված Ռուսաստանում իրավիճակի զարգացումից: