24/06/2023 22:39
Փաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, բայց ինքը կցանկանար տեղեկություններ ստանալ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
«Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:
ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին»,- նշված է հաղորդագրությունում։