24/06/2023 13:10
ՌԴ-ում զարգացումները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը կարծում է, որ Ռուսաստանը հսկա երկիր է և իր հարցերը կարող է ինքնուրույն լուծել:
Ըստ նրա` պատմական բարդ իրավիճակներից ռուս ժողովուրդը դուրս է եկել ավելի ամրացած և ուժեղացած:
«Մենք ցանկացած տիպի էսկալացիայի կամ հանգուցալուծման պարագայում պետք է մեր մասին մտածենք: Զարգացումները կարող են նաև շատ վատ ազդեցություն ունենալ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վրա: Մեր ժողովրդի համար դրանք կարող են ճակատագրական ընթացք ունենալ, հատկապես, որ ՀՀ կառավարության ղեկավարը շարունակում է հանդիսանալ թուրք-ադրբեջանական շահերի ակտիվ ներկայացուցիչը:
Խելացի մարդկանց, իրական քաղաքական գործիչների, հայրենատեր քաղաքացիների համար ավելի պատասխանատու և պատմականորեն վճռորոշ ժամանակներ կարող են սկսվել: Իսկ հիմարացած զանգվածների, փողասերների և օտարահարճերի համար նիկոլիզմը շարունակում է լինել վերջնական կործանման տանող լավագույն լուծումը:
Աստված օգնական»,- Facebook-ում գրել է Զաքարյանը: