24/06/2023 15:57
Որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա. Զելենսկի
Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն, այս մասին սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանը վաղուց քողարկել է իր թուլությունը և իր կառավարման հիմարությունը՝ քարոզչությամբ։ Իսկ հիմա արդեն այնպիսի քաոս է տիրում, որ ոչ մի սուտ չի կարող դա թաքցնել։ Ռուսաստանի թուլությունն ակնհայտ է:
Որքան երկար Ռուսաստանն իր զորքերն ու վարձկաններին պահի մեր հողում, այնքան ավելի շատ քաոս, ցավ ու խնդիրներ կունենա։ Սա նույնպես ակնհայտ է»,- նշել է Զելենսկին: