24/06/2023 12:02
Մոսկվայում չեղարկել են զանգվածային միջոցառումները
Մոսկվայում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել. այդ կապակցությամբ քաղաքում չեղարկվել են նախապես հայտարարված զանգվածային միջոցառումները։
«Քաղաքային բոլոր ծառայություններն աշխատում են լիարժեք, քաղաքում տեղաշարժը դժվար չէ։ Շնորհակալություն մոսկվացիներին և քաղաքի հյուրերին ըմբռնման և տեղի ունեցողի նկատմամբ հանգիստ վերաբերմունքի համար։
Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել:
Հնարավոր է՝ սահմանափակվի հանրային միջոցառումների անցկացումը: Խնդրում եմ ըմբռնումով վերաբերել ձեռնարկված միջոցառումներին»,- այս մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է իր Telegram ալիքում։