24/06/2023 14:53
Թշնամիները գործադրում են բոլոր ջանքերը, որ ոչնչացնեն Ռուսաստանը. երկրի ներսում պառակտում մտցնելու ցանկացած փորձ մեծագույն հանցագործություն է. Պատրիարք Կիրիլ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել խելքի գալ նրանց, ովքեր պատրաստ են զենք բարձրացնել եղբայրների դեմ։
«Աղոթք բարձրացնելով ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար՝ որպես Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարք` կոչ եմ անում խելքի գալ նրանց, ովքեր, զենք վերցնելով, պատրաստ են այն ուղղել իրենց եղբայրների դեմ։ Ընդհանուր սպառնալիքին դեմ հանդիման հարկ է միասնական լինել, հաղթահարել վիրավորանքները և անձնական հավակնությունները` որքան էլ որ դժվար լինի դա»,- նշված է պատրիարքի ուղերձում։
«Այսօր, երբ ռազմաճակատներում, անձնուրացաբար կատարելով իրենց պարտքը, կռվում և զոհվում են մեր եղբայրները, երբ թշնամիները գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի ոչնչացնեն Ռուսաստանը, երկրի ներսում պառակտում մտցնելու ցանկացած փորձ մեծագույն հանցագործություն է, որը որևէ արդարացում չունի»,- ասել է պատրիարքը։