24/06/2023 14:34
«Տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են». Պուտինը Տոկաևին ներկայացրել է ՌԴ-ում տիրող իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ղազախստանի նախագահ Ժոմարտ Տոկաևին և ներկայացրել Ռուսաստանում տիրող իրավիճակը:
Տոկաևը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։
«Սահմանադրական կարգը և օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման անփոխարինելի պայման են: Սա հասարակության անվտանգության և դրա հաջող զարգացման հիմքն է», - ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: