24/06/2023 19:04
Ռուսաստանն Արևմուտքին զգուշացրել է ստեղծված իրավիճակը չծառայեցնել իրենց ռուսատյաց նպատակների իրականացմանը
ՌԴ ԱԳՆ-ն Արևմուտքին նախազգուշացրել է Ռուսաստանում ստեղծված իրավիճակը չծառայեցնել իրենց ռուսատյաց նպատակների իրականացման գործին։
«Ապստամբությունը ձեռնտու է Ռուսաստանի արտաքին թշնամիներին, սակայն Ռուսաստանը շարունակելու է իր ինքնիշխան ուղին՝ ապահովելու իր անվտանգությունը, պաշտպանելու իր արժեքները, ձևավորելու արդար, բազմաբևեռ աշխարհակարգ։
Համոզված ենք, որ շուտով իրավիճակը ՌԴ-ում կգտնի իր լուծումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
Ռուսաստանի արտգործնախարարությունն ընդգծում է նաև, որ հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրներն ու նպատակները կատարվելու են։
«Մենք բարձր ենք գնահատում դաշնակիցների կողմից Մոսկվայի սկզբունքային դիրքորոշման ըմբռնումը, ինչն զգում ենք լիովին»,- նշված է հայտարարությունում։