24/06/2023 20:22
Փոխվել է վոլեյբոլի աշխարհի առաջնությունների անցկացման կարգը
Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան (FIVB) հունիսի 23-ին հաստատել է 2025-2028 թվականների օրացույցը, ինչպես նաև փոխել է վոլեյբոլի Աշխարհի առաջնությունների անցկացման կարգը, հայտնում է armsport.am-ը։
Աշխարհի առաջնություններն այսուհետ անցկացվելու են երկու տարին մեկ, այլ ոչ թե չորս տարին մեկ, ինչպես նախկինում էր։
Բացի այդ, մասնակիցների ցանկը կընդլայնվի՝ մրցաշարին կմասնակցի 32 թիմ։
Առաջին նման մրցաշարը տեղի կունենա 2025 թվականին։