24/06/2023 16:13
Ինչպիսին կլինի հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունը Հայաստանում
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ագրոօդերևութաբանական տեղեկատվություն է ներկայացրել՝ վերաբերող հացահատիկային մշակաբույսերի սպասվող բերքատվությանը։
«Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2023թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 19-20 ց, գարնանացան գարի՝ 15-16 ց»,- նշված է տեղեկագրում։