25/06/2023 13:50
Սեյրան Օհանյանի կինը հունիսի 30-ին հրավիրում է իրենց տուն
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, բոլոր մարզերից ներկայացուցիչների է հրավիրում իրենց տուն։
«Բարի և ուրախ առավոտ բոլորին։
Անսահման հետաքրքրությամբ կարդացի իմ համակիրների` ինձ հասցեագրված բոլոր գրառումները մեր հաջորդ հանդիպում-հավաքի տեղի վերաբերյալ։ Կարևորում եմ մեր Հայրենիքի բոլոր մարզերից եկած առաջարկությունները, և դժվար է նախապատվությունը տալ որևէ մարզի։
Ուստի, որոշեցի բոլոր մարզերից ներկայացուցիչների հրավիրել իմ տուն։
Եվ սիրով տեղեկացնում եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կլինի մեր տանը՝ հունիսի 30-ին` ժամը 15։00-ին», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։