25/06/2023 11:29
«Գրկում եմ, սեղմում դոշիս, ոնց որ սիրտս բացեմ, դնեմ մեջը»․ ծնվել է 44-օրյայում զոհված Սամվելի անվանակից եղբայրը՝ Սամվելը (Տեսանյութ)
Տունս դատարկվել էր, ասում է 44-օրյայում զոհված Սամվել Պետրոսյանի հայրը՝ ավելացնելով, որ հիմա արդեն ապրելու իմաստ ունի․ նորից Սամվել են լույս աշխարհ բերել։ Թեև խոստովանում է, որ Սամվելին կորցնելուց հետո չի ուզել ևս մեկն ունենալ։
Բայց հիմա, իր փորձից ելնելով, որդեկորույս մյուս ծնողներին էլ է խորհուրդ տալիս անպայման էլի զավակ ունենան։
«Երեխա ունեցեք, ապրելու իմաստ կգտնեք։ Երեխեն լույս, հույս, ապրելու իմաստ է բերելու», - ասում է նա։
«Գրկում եմ, սեղմում դոշիս, ոնց որ սիրտս բացեմ, դնեմ մեջը», - իր զգացողություններն է նկարագրում մայրն ու ավելացնում՝ կրտսեր Սամվելի մեջ ավագ Սամվելին չեն փնտրում։
«Սամվելս մնում է իր տեղում։ Սամվել ենք կոչել, որ անունը միշտ հիշվի»։