26/06/2023 14:58
Մարգարայում շատ շուտով աշխատանքները կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)
Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին պայմանավորվածությունը եղել էր այն, որ զբոսաշրջային սեզոնի սկզբում պետք է ցամաքային սահմանը բացվի 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասաց, որ հայկական կողմը աշխատանքներ է տանում Մարգարայում համապատասխան ենթակառուցվածքները կարգի բերելու համար։
«Շատ շուտով կավարտենք, հույս ունենք՝ թուրքական կողմը նույնպես կպահի պայմանավորվածությունն ու այս ամառվա ընթացքում պայմանավորվածությունները կիրագործվեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռուբինյանը։
Նա նշեց, թե գործընթացը կանգնած վիճակում չէ, ըստ անհրաժեշտության, ինքը խոսում է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ։
Այս պահին Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։