26/06/2023 13:55
Ինքնասպանության 5 փորձ, վայրի կենդանիների հարձակման 7 դեպք. ՆԳՆ փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Հունիսի 19-ից 25-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 535 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 69, փլուզման՝ 6, դժբախտ պատահարի, որոնողափրկարարական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի, սելավի, թունավորման՝ 2-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, ջրահեղձման, դիակի հայտնաբերման՝ 1-ական, դարափուլի՝ 3, քարաթափման, տեղատարափ անձրևի, ինքնասպանության փորձի՝ 5-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 7, օձի նկատման՝ 55, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 51, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 191, կեղծ ահազանգի՝ 6, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 30, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և 65 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 25 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 36 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 28 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 79, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: