26/06/2023 22:06
Չենք տեսնում որևէ նախանշան, որ Ռուսաստանը մտադիր է միջուկային զենք կիրառել․ Ստոլտենբերգ
Բելառուսում տեղակայված միջուկային զենքի կիրառման նախանշանները տեսանելի չեն, հայտարարել է ՆԱՏՕ- գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Մենք հետևում ենք իրադարձություններին՝ Բելառուսում, որտեղ Ռուսաստանը միջուկային զենք է տեղակայել, ինչը մենք դատապարտում ենք՝ համարելով անպատասխանատու քայլ, բայց չենք տեսնում որևէ նախանշան, որ Ռուսաստանը մտադիր է այդ միջուկային զենքը կիրառել»,- ասել է Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն հաստատակամ է՝ իր ծրագրերը շարունակելու հարցում։
«Ռուսաստանին չի հաջողվի վախեցնել մեզ, որ մենք դադարենք օգնել Ուկրաինային։ Այդ աջակցությունը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի»,- ասել է նա։