26/06/2023 12:46
Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպումների ժամանակ ասել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Չգիտեմ՝ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ, կարծում եմ՝ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը հիշեցրեց Ալիևի խոսքերը, երբ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։
«Պետք է հասկանալ՝ Հայաստանի Հանրապետությունը որն է, այդ վերացական՝ Արարատից, Վանից, Մուշից... ինձ համար ամբողջը հայկական լեռնաշխարհ է, բայց պետք է հասկանանք՝ Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող պետություն է»,- նշեց ԱԺ նախագահը՝ պնդելով՝ այսօր Հայաստանը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով Սովետական Միության փլուզման ժամանակ ՀՀ բնակչությունն անկախացել է։