Պարտություն բերածը պատմություն գրել չի կարող. Արմեն Աշոտյան

26/06/2023 10:17

Պարտություն բերածը պատմություն գրել չի կարող. Արմեն Աշոտյան


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հոդված է գրել, որը ներկայացրել է «168.am»-ը։

«Նիկոլ Փաշինյանի հանձնաժողովային ելույթի հատկապես երկրորդ մասն ընթերցելիս հիշեցի մեծ հույն Սոկրատեսին վերագրվող մի պատմություն, ով կողքից գործ էր անում՝ սրա-նրա համար դատարաններում ճառեր գրելով: Ուրեմն, մի օր Սոկրատեսի պատվիրատուներից մեկը զայրացած վերադառնում է նրա բնակարան: «Վարպետ, երբ առաջին անգամ կարդացի իմ համար քո գրած ելույթը, այն պարզապես անթերի էր և համոզիչ: Սակայն, երբ նորից այն վերընթերցեցի, հասկացա, որ լիքը խոցելի տեղեր կան:

Երրորդ անգամ այն նայելուց հետո եկա եզրակացության, որ այդ ճառը ոտքից գլուխ կեղծ է, սպիտակ թելերով կարած»,- հուզված արտաբերեց հաճախորդը: «Անհոգ եղիր, հպարտ քաղաքացի, չէ՞ որ դատավորն այն լսելու է ընդամենը մեկ անգամ»,- ցինիկաբար, բայց համոզիչ պատասխանեց կողքից սփիչռայթինգով իր ապրուստը վաստակող Սոկրատեսը:

Որքան էլ 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովին Նիկոլի ելույթն իր համար ծրագրային էր և պատմության մեջ դավաճան-կապիտուլյանտ չմնալու կենսական ճիգ, իր ճառն ալֆայից մինչև օմեգա ստի և ֆաբրիկացիաների լավ հյուսված կույտ էր, որ ականջ էր ծակում, ուղեղ եռացնում՝ ոչ թե երրորդ, այլ հենց առաջին ընթերցմամբ:

Քանիցս անդրադարձել եմ այդ նույն հարցին` արդյոք կարո՞ղ էին խուսափել պատերազմից և ինչպե՞ս:

Հայ ժողովրդի ողջ պատմությունը, եզակի բացառություններով, պատերազմի, ասպատակությունների, ներխուժումների, արշավանքների պատմություն է, որի հիմքում ընկած է Աստծո կամքով մեզ բաժին հասած այս տարածաշրջանը, ավելի ճիշտ` գեոպոլիտիկան: Սա լայն պատմափիլիսոփայական կոնտեքստն է:

Սակայն առավել նեղ և կոնկրետ դիտարկմամբ Նիկոլի ինքնահարցի պատասխանը միանշանակ է. այո՛, կարելի էր խուսափել ԱՅՍՊԻՍԻ պատերազմից՝ այսքան արյունալի, այսքան երկար և այսքան կործանարար:

Կարիք չկա հիմա դետալներով և դրվագ առ դրվագ հակադարձել Փաշինյանի կեղծապատմանը՝ արցախյան բանակցությունների վերաբերյալ: Բոլոր իրավական փաստերը, ապացույցները, փաստաթղթերը, հղումները, նյութերը վաղուց բերված են թե՛ իմ, թե՛ խնդրով զբաղվող այլ գործընկերների կողմից: Այս հոդվածում կփորձեմ անել ընդամենը մի քանի կարևոր շտրիխ:

Եվ այսպես:

1. Սեփական դավաճանական տգիտությունը քողարկելու համար բոլորին մեղադրելը նոր հնարք չէ Նիկոլի կատարմամբ: Այսպես էին վարվում նաև, օրինակ, որոշ խելապակաս և շիզոիդ հռոմեական կայսրներ, երբ իրենց մոլագարության հետևանքով առաջացած աղետները վերագրում էին Աստվածների անբարեհաճությանը:

Պարզապես Նիկոլի կատարմամբ տեքստում այդ չարագործ Աստվածների դերում էին Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ նախագահները:

2. Սեփական հետույքը ժամանակակիցների զայրույթից և պատմության դատավճռից փրկելու համար Նիկոլը կրկին չի խորշում, ավելին՝ անմարդկային ջանքեր է գործադրում հնչեցնելու համար այնպիսի հակահայկական, զազրելի, երկարաժամկետ առումով Հայաստանի և Արցախի վրա տոքսիկ ազդեցություն ունեցող գնահատականներ, որոնք չէին անցնում անգամ 30 տարի Արցախի հարցով զբաղվող ադրբեջանական ղեկավարների և փորձագետների մտքով: Իսկ որոշ հատվածներ պարզապես արտագրված էին ադրբեջանական պրոպագանդայի էջերից:

3. Ընթերցողին հարցն ավելի պարզ դարձնելու համար շեշտեմ, որ մեծ հաշվով կապ չունի, թե ինչ են բանակցել Արցախի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը մինչև 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներ: Թեպետ նախորդ երկու նախագահներին վերագրվող «մեղքերի» մեջ ստի և կեղծիքի պակաս նույնպես չկա:

Բայց փաստացի միակ ռեալ նշանակությունն ունի այն բանակցային ժառանգությունը, որը Նիկոլը ստացել է Սերժ Սարգսյանից և որը սեփական շուրթերով ընթերցել է 2020 թվականին Կապանում, հունվարյան իր ասուլիսի ժամանակ. Արցախի միջանկյալ կարգավիճակ, պարտադիր իրավական ուժ ունեցող և ոչնչով չսահմանափակված հանրաքվե, Քելբաջար ու Լաչին, etc: Եվ այս բովանդակության հետ կապված էր նա ճոռոմաբանում, թե` երբ ուզենք, սրան կվերադառնանք, ես ձեզ խոստանում եմ…

4. Բանակցային նախորդ փուլերին «Невиноватая я» հայացքով, աչքերը արտաբերվող ստից լայն բացված և քիթը քորող ստախոսն անդրադառնում էր այնպիսի արդարացումներով, որ բանական մարդու մոտ առաջացնում էին կոգնիտիվ դիսոնանս: Հատկապես ուշագրավ էր Լևոն Տեր-Պետրոսյանի հատվածը, ում Նիկոլն իր գեղցիական շուստրիությամբ փորձում էր դաշնակից դարձնել «Քոչարյանն ու Սերժն էին սաղ մեղավոր» հիմարագույն խաղում:

Վստահ եմ, որ Առաջին նախագահը կրկին չի ուտելու այս էժան կոմբիկորմը և թույլ չի տալու իր անունը շաղախել ազգակործան պատուհասի պարանոիկ ձեռնաշարժությանը: Վերջիվերջո, կենցաղային լեզվով ասած, տան տակի հարկերը մի քիչ ծուռ շարած պապերդ ի՞նչ մեղք ունեն, որ դու հարբած վիճակում այդ տունը պաժառ ես գցել: Ուստի, Նիկոլի գծած «զույգերով խաղը» տապալված է, և նա գործ է ունենալու ոչ թե «2 vs 2»-ի, այլ «1+1+1 vs 1» բանաձևի հետ:

5. 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ի խորհրդի չորս բանաձևերի մասին Էյնուլլա Ֆաթուլաևի կողմից գրված և Նիկոլի կողմից հնչեցված անհեթեթություններին շատ եմ անդրադարձել: Ընդամենը հիշեցնեմ, որ այդ բանաձևը ոչ թե Արցախի հարցի կարգավորման (այնտեղ չկա գեթ մեկ բառ այդ մասին), այլ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին էր: Սրա մասին է վկայում նաև այն փաստը, որ 1993-ից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն Արցախի հարցով ոչ մի բանաձև այլևս չէր ընդունել, քանի որ 1994-ից ստորագրվեց մայիսյան հրադադարը, և խնդրի կարգավորմամբ սկսեց զբաղվել ԵԱՀԿ Մինսկի խումբը:

6. Կարգավորման սկզբունքներից ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականությանը ստորադասելը տիպիկ ադրբեջանական բխկոց է, և անգամ 1996 թվականի ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության վրա հղում անելը Նիկոլին չի փրկում, քանզի 2007 թվականից այս կողմ, հատկապես վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ոչ միայն հրապարակավ ընդգծում էին, այլև տվել էին փաստաթղթին այն ձևակերպումը, որ կարգավորման բոլոր երեք սկզբունքները հավասար են, մեկը մյուսից առավել չէ, և գործում են միասնական փաթեթով (տես, օրինակ, Ս. Սարգսյանի գրասենյակի կողմից հրատարակված և 2016-ին կազմված փաստաթղթի այդ հատվածը):

7. Արցախի անկախության առաջին հանրաքվեի շուրջ շահարկումները նույնպես դատարկ են: Եթե այդ հանրաքվեն վերջնական լուծել էր Արցախի հարցը, ապա 30 տարվա բանակցություններն ինչի՞ համար էին: Արդյո՞ք Հայաստանն ուներ այն գեոպոլիտիկ ուժը, որ, օրինակ, Ռուսաստանի նման՝ Ղրիմի կամ Լուգանսկի հարցով ասեր՝ «Սա է և վերջ»: Իհարկե չուներ, բայց մարտի դաշտում ուժային հաղթանակից հետո խնդիրը տեղափոխեց երկար, ինտելեկտուալ, ռազմավարական խաղի դաշտ, որի վերջնական նպատակը նույնն էր` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եվ երիցս ճիշտ էր 2005 թվականին Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ դա փոխզիջում է, բայց ոչ թե Ադրբեջանին, այլ խնդրով զբաղվող միջազգային հանրությանը: Կրկին բերեմ կենցաղային օրինակ: Պատկերացրեք, որ հարևան թաղի դեմ որոշել եք ֆուտբոլ խաղալ: Խաղը կայանում է, դուք հաղթում եք, սակայն խաղը ոչ մրցավարական կազմ է ունենում, ոչ էլ հաշիվը պաշտոնական գրանցվում է (նկատի ունեմ, որ Արցախի առաջին հանրաքվեին չկային մանդատավորված միջազգային կառույցների դիտորդներ): Բայց դուք այնքան ուժեղ եք, այնքան վստահ ձեր ուժերի մեջ, որ պատրաստ եք նոր, արդեն պաշտոնական խաղում կրկին հաղթել:

8. 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն կատարել է իր հսկայական առաքելությունը. ա) Արցախը դարձել է միջազգային քաղաքականության, թեկուզ չճանաչված, բայց սուբյեկտ, բ) թույլ է տվել ձևավորել իշխանություն, ինքնակազմակերպվել և լինել ավելի ժողովրդավար, քան Ադրբեջանն է, գ) անխոցելի իրավական հիմքեր է ստեղծել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հետագայում ևս առաջ մղելու համար: Պատահական չէ, որ հետխորհրդային տարածքի բոլոր կոնֆլիկտների շարքում միայն Արցախի հարցում էր ինքնորոշման իրավունքն ամրագրված միջազգային կառույցների փաստաթղթերում:

9. Հաջորդ դիտարկումը վերաբերում է մի հարցի, որ առաջին հայացքից կարող է պարզապես տերմինաբանական թվալ, սակայն իրականում ունի ավելի խոր իմաստ: Խոսքը «Մադրիդյան սկզբունքների» մասին է, որոնք առաջ եկան՝ որպես կարգավորման հիմք, 2007 թվականի ավարտին, և հենց այս ձևակերպումն է համառորեն օգտագործում Փաշինյանը դրանից հետո եղած փաստաթղթերը և իրադարձությունները բնութագրելու համար:

Սակայն: Մադրիդյան սկզբունքներն ի հայտ գալուց հետո շարունակաբար լրամշակվել են, հարստացել, այնտեղ տեղ են գտել ավելի հայանպաստ ձևակերպումներ, և այդպիսի լրամշակված նոր տարբերակը հրապարակվեց 2009 թվականին իտալական Լ’Աքվիլա քաղաքում՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների կողմից, և այն կոչվեց «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» (Basic principles and elements), և դրանից հետո գրեթե բոլոր միջազգային ատյաններն օգտագործում էին հենց այս ձևակերպումը, որն ավելի բովանդակային էր և հստակ:

10. Ապրիլյան քառօրյա պատերազմի ռազմական և դիվանագիտական հետևանքների մասին Նիկոլի դիտարկումները կրկին ադրբեջանական քարոզչության բորբոսով են պատված: Պատմությունը սեփական քաղաքական տձևությանը հարմարեցնելու համար նա մոռանում է, որ անձամբ 2019 թվականի աշնանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն վեհաժողովում հայտարարել է, որ «2016-ին ադրբեջանական ագրեսիան չի հաջողել»: Իր ողջ ճառում նա համառորեն շրջանցեց նաև Ապրիլյանից հետո Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որ հայկական դիվանագիտության հաղթանակն էին, որ ընդհուպ մինչև 2018 թվականի փետրվար տեղ էին գտնում ԵԱՀԿ ՄԽ գրեթե բոլոր պաշտոնական հայտարարությունների մեջ, և որոնք Նիկոլը 2018-ին Դուշանբեում նվիրեց Ալիևին՝ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ չկրվելու, ինչպես նաև՝ «նախկիններից» վերջնական ազատվելու համար:

11. 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո բանակցային բովանդակության շուրջ բանսարկություններին վերջ տալ կարելի է մեկընդմիշտ՝ պարզապես հրապարակելով «Սերժի բանակցած և թողած» ՄԱԿ ԱԽ համապատասխան Բանաձևի նախագիծը: Տեսնեմ, կարո՞ղ ես, Նիկոլ, слабо?

12. Նիկոլը փորձեց սվաղել նաև 2019-ի գարնանը նրան փոխանցված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաթեթի հարցը: Նա ընդամենն ասաց, որ դա 2018-ին ձևավորված բանակցային մոտեցումն էր:

Այսինքն, Սերժի՞ թողած ժառանգության հիման վրա: Այսինքն, այն, ինչ նա Կապանում ընդունել է 2020-ի հունվարին: Այսինքն, Արցախի միջանկյալ կարգավիճակո՞վ, հանրաքվեո՞վ, Քելբաջար-Լաչինո՞վ: Ու եթե իրոք այդպես է, ապա պատկերացրեք մարդու սրիկայության/տգիտության/արկածախնդրության/ նարցիսիզմի աստիճանը, որ այդ փաթեթը, քիչ է՝ մեկ տարի չէր խոստովանում, քիչ է` մինչև հիմա չի բացահայտում, քիչ է՝ իրեն գժի տեղ է դնում այն քննարկելիս, դեռ Հայաստանին էլ հակադրել է ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրներին` ողջ բանակցային գործընթացում առաջին անգամ: Հիմա գոնե համոզվեցի՞ք՝ ով բերեց այս պատերազմը, ինչու Հայաստանը մենակ մնաց պատերազմի ժամանակ, ինչու ագրեսոր Ադրբեջանին չէին սաստում կամ պատժում…

13. 2018-2020 թվականներին բանակի հետ կատարվածի մասին շատ չմանրամասնեմ, մասնագետներն արդեն դա արել են: Ընդամենն ընդգծեմ, որ այդ տարիներին Փաշինյանը բանակի բարեփոխումներից և արդիականացումից դեռահասի չբավարարված ֆանտազիաներով սարքել էր բանանաելակային համով «Love is» մաստակի փուչիկ, որն արյունալի ձևով պայթեց 44 օրերի ընթացքում…

14. Այսքան խոսելու փոխարեն՝ Նիկոլին ասեք, որ հանձնարարի Հանրայինին հեռարձակելու 44-օրյա պատերազմից առաջ Պետրոս Ղազարյանին իր տված, լայն գովազդված, բայց այդպես էլ չհեռարձակված հարցազրույցը: Շատ ավելի հետաքրքիր և բացահայտիչ կլինի…

Որպեսզի չասեք, թե «Աշոտյանը բանտախցում լիքը ազատ ժամանակ ունի՝ էս ինչքա՜ն է գրել», այստեղ կանգ կառնեմ:

Նիկոլի ընտանեկան թերթն իր ելույթից հետո «сам себя не похвалишь, будешь ходить как заплеванный» սկզբունքին հավատարիմ՝ մի «աննախադեպության» ձոն երկնեց, որում նաև կշտամբեց ընդդիմությանն այդ քաղաքական pip-show-ին չմասնակցելու համար, ինչի կապակցությամբ հիշեցի «Գլադիատոր» ֆիլմի եզրափակիչ դրվագներից մեկը, երբ եզրափակիչ մենամարտից առաջ կայսր Կոմմոդոսը թաքուն իջնում է Մաքսիմուսի խուց՝ նրան կռվից առաջ մեջքից խփելու և թուլացնելու համար: Դա, սակայն, չփրկեց самодур կայսրին, և չարի վերջը եկավ: Նիկոլը, սակայն, դա էլ ռիսկ չունի անելու, նա ունակ է միայն մեջքից խփելու, բայց անգամ այդ դեպքում բաց և հավասար մենամարտից խուսափում է՝ գերադասելով զառանցանքներ արտաթորել իրեն հարմար ձևաչափերում:

Հիշեցնեմ, որ Արցախի հարցով բաց, հավասար պայմաններով և կոռեկտ բանավեճի իմ բոլոր առաջարկները Նիկոլն անտեսել է՝ փոխարենը գերադասելով ինձ «մեջքից խփել»: Բայց, ինչպես տեսնում եք, դա էլ իրեն չի փրկում:

Հ.Գ. Փաշինյանը փորձում է պատմությունը սրբագրելով՝ իր ուզած պատմությունը գրել: Սակայն պատմությունը գրում են հաղթողները, իսկ Նիկոլը մեր ժողովրդի գլխին աղետ և ամոթ բերած պարտության և պատերազմի պատճառ հանդիսացող կապիտուլյանտ է»,- նշվում է հոդվածում։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:06 «Խաղաղության խաչմերուկ»-ը հաղորդակցության բարելավման և կենսական կապերի վերաբացման նախաձեռնություն է. Ջոն Ինյարիտու Այսօր, 09:53 Ավելի վատ բան ասեմ՝ առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Աբրահամյան Այսօր, 09:41 Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է Այսօր, 09:39 Լարսը բաց է Այսօր, 09:37 Շիրակի մարզում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է 12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը