26/06/2023 22:18
Ավստրիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, գազի մեծ մասը գնում է Ռուսաստանից․ էներգետիկայի նախարար Գևեսսլեր
Ավստրիան այսօր էլ երկիր մատակարարվող գազի 50 տոկոսից ավելին ստանում է Ռուսաստանից, հայտարարել է այդ երկրի Էներգետիկայի նախարար Լեոնորե Գևեսսլերը՝ միևնույն ժամանակ նշելով, որ պետք է հրաժարվել ռուսական գազից։
«Ավստրիան, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, գազի մեծ մասը գնում է Ռուսաստանից, ապրիլին Ռուսաստանի մասնաբաժինը 50 տոկոսից ավելի է կազմել, դա շատ է»,- ասել է Գևեսսլերը՝ հավելելով, որ պետք է ավելի շատ ջանքեր ներդնել՝ ռուսական գազից հրաժարվելու համար։ Մոսկվան, նրա խոսքով, «հուսալի մատակարար չէ»։
Գևեսսլերը հայտնել է նաև, որ Ավստրիայի գազի պահեստարանները լցված են 80 տոկոսով, իսկ էներգակիրների գները նվազել են։
«Մնացել է անել վերջին քայլն ու հրաժարվել ռուսական գազից»,- ասել է նա։