26/06/2023 12:52
Երևանի, Գեղարքունիքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Սարկավագի, Է. Հասրաթյան, Ֆանարջյան, Մելիքյան, Ծարավ Աղբյուրի փողոցների, Քանաքեռի 2-ից 17-րդ փողոցներով և հարակից նրբանցքներով պարփակված թաղամասի, Քանաքեռ Կայարան թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի 4-րդ թաղամասի, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Վարդենիկ, Ծովինար, Արծվանիստ բնակավայրերի գազասպառողների, «Ավետ Մհեր», «Արմեն Վահագ», «Ջի Էս Էյջ», «Փարոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Արտակ Գալստյան», «Խորանարդ», «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ների և այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: