26/06/2023 19:34
Ինչպե՞ս տարբերել կպչուն մտքերը առօրյա մտքերից. Հոգեբանի անդրադարձը
≪Արի խոսենք≫ հոգեբանական կենտրոնի հոգեբան Աննա Քանքանյանը անդրադարձել է մարդու կյանքի որակի վրա բացասաբար ազդող կպչուն մտքերին և տվել կարևոր խորհուրդներ։
Կպչուն մտքերը օրվա ընթացքում մարդու ակտիվ գիտակցության մեջ անընդմեջ կրկնվող մտքերն են, որոնք երբեմն թույլ չեն տալիս մարդուն լիարժեք կենտրոնանալ մի այլ բանի վրա։
Կպչուն մտքերի դեպքում մարդու գիտակցությունը ամբողջովին զբաղված է դրանցով, կարող են լինել տարբեր թեմաներով՝տանից դուրս գալուց արդյոք փակեցի՞ դուռը, արդյոք անջատեցի՞ արդուկը և այլն։
Իհարկե, բոլորի մոտ կարող են պահից կախված նման անհանգստություններ առաջանալ, սակայն եկեք հասկանանք՝ ինչպես տարբերել առօրյայում բոլորիս հանդիպող մտքերը պաթոլոգիկ կպչուն մտքերից, որոնց դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը՝ խնդրից լիարժեք ձերբազատվելու համար։
Կպչուն մտքերը հիմնականում՝
ուղեկցվում են վառ էմոցիոնալ ֆոնով,
առաջացնում են տագնապի (անհանգստության) զգացողություն,
տևողությունը անհամեմատ երկար է,
սուր տագնապայնությունը նվազեցնելու նպատակով անձը ստիպված է լինում կատարել որևէ գործողություն (կպչուն միտքը ծնում է կպչուն գործողություն),
մտքերի թեմաները գրեթե միշտ ոչ ռացիոնալ են, իսկ երբեմն էլ աբսուրդի հասնող։
Խնդրի ցուր դրսևորումների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի, քանի որ կպչուն մտքերից հիմնովին հնարավոր է լինում ազատվել հոգեթերապիայի օգնությամբ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։