26/06/2023 14:41
Երևանի քաղաքապետարանն այսուհետ պետք է տեր կանգնի հուշարձան-շենքերին. Տիգրան Ավինյան
Մայրաքաղաքում գտնվող հուշարձան-շենքերը վերականգնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվել է գույքագրում: Առանձնացվել է շուրջ 50 միավոր հուշարձան-շենք, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերությունների և ունեն բարեկարգման կարիք: Սեփականատերերը ծանուցվել են:
«Նույնիսկ այն հուշարձան-շենքերը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են մասնավոր անձանց կամ ընկերություններին, նրանք նույնպես ունեն պարտավորություններ՝ այդ շենքերի պահպանման համար, և դրա մասին մենք հիշեցրել ենք մեր գործընկերներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ օրենքով սահմանված կարգով կան նաև պատժի մեթոդներ՝ այն դեպքերում, երբ հուշարձան-շենքերի պահպանումը մասնավորի կողմից պատշաճ չի իրականացվում: Հուսով եմ՝ նման դեպքեր չենք արձանագրի և այդ անձինք արդեն կսկսեն քայլեր ձեռնարկել», - ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը: