26/06/2023 15:11
Խաղաղության պայմանագրում գլխավոր հարցերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ունենալ տարաձայնություններ. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջընթաց է ակնկալում։
«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից ու որը հնարավոր կլինի ստորագրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Ռուբինյանի խոսքով՝ գործընթացը հեշտ չէ, բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Կան հարցեր, սակայն, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ։
«Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ, ակնկալիքն այն է, որ հնարվոր կլինի ևս մի քանի քայլով մոտեցնել դիրքորոշումները»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: