26/06/2023 12:48
Տարբեր ձևերով կապված ենք Ռուսաստանի հետ, բացասական անդրադարձ կլինի, բայց տեղի ունեցածն իրենց ներքին գործն է. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններն այդ երկրի ներքին գործն են։
Սիմոնյանը, սակայն, կարծում է, որ ՌԴ-ում տեղի ունեցածն անդրադարձ կունենա տարածաշրջանի վրա։
«Դա իրենց ներքին գործն է, բնական է, բացասական անդրադարձ կլինի, որովհետև աշխարհի յուրաքանչյուր կետում հեղափոխության, ապստամբության նման իրադարձությունները դրական չեն կարող լինել, էլ չեմ ասում, որ մենք տարբեր ձևերով կապված են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց դա իրենց ներքին գործն է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սիմոնյանը խաղաղութուն մաղթեց ռուս ժողովրդին։