27/06/2023 14:23
Չեղած մարդու մասին կա՛մ վատը, կա՛մ՝ ոչինչ. Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Միջազգային հանրությունը թող տեսնի, որ չի կարելի երկդիմի քաղաքականություն վարել, «SOS Artsakh» կարգախոսով ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։
«Կարծում եմ, որ այստեղ ամենամեծ մեղքն, իհարկե, հայկական իշխանություններին է, բայց մենք մեր պարտքը անում ենք։ Այս միջազգային կառույցները նույնչափ անտարբեր են քաղբանտարկյալների՝ Արմեն Աշոտյանի, Գրիգորի Խաչատուրովի հարցում։ Սա մեր գործն է, մենք պետք է նրանց ցույց տանք իրականությունը, բայց մեր գործը պետք է անենք»,- ասաց Աղվան Վարդանյանը։
Հարցին, թե մինչ ի պաշտպանություն Արցախի ակցիաներ են իրականացվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարություններ է անում՝ Աղվան Վարդանյանն արձագանքեց.
«Չեղած մարդու մասին կա՛մ վատը, կա՛մ՝ ոչինչ»։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել է «SOS Artsakh» նախաձեռնության 24-ժամյա նստացույցը։