27/06/2023 13:37
Կինս ասաց՝ չի կարող Երևանում պարապ մնալ, երբ Արցախում պատերազմ է. եկավ բունկեր, հրամկազմին ողջունեց ու 15 րոպեից դուրս եկավ. Վարչապետ (Տեսանյութ)
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պատերազմի ժամանակ բունկերում իր կնոջ գտնվելու հանգամանքին։
Նա ասաց, թե Աննա Հակոբյանն իրեն ասել է, որ չի կարող Երևանում պարապ մնալ, երբ Արցախում պատերազմ է։
«Ասաց՝ գնամ այնտեղ, օգնություն ցույց տալու խնդիր կլինի, և այլն։ Այդ օրերին ահագին մարդիկ լքել էին Ստեփանակերտը, ու իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ նաև մենք այնտեղ մեր ներկայությունն ապահովենք», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե Աննա Հակոբյանը շփվել է նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ու գաղափար է հնչել, որ իմաստ ունի Աննա Հակոբյանը գնա բունկեր, որ հրամկազմը տեսնի՝ Հայաստանի վարչապետի կինը Ստեփանակերտում է։
«Եղել են մարդիկ, ովքեր մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա, և առաջարկ է եղել 15 րոպեով քաղաքավարական այց անել հրամկազմին, այդ քաղաքավարական այցը եղել, գնացել է, բարևել է, ողջունել է, 10-15 րոպե մնացել է այնտեղ և դուրս է եկել»,- պատմեց Փաշինյանը։