27/06/2023 11:33
Խնդիր կա ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք. Սաղաթելյանը հորդորում է պասիվությունը հարմարվողականություն չդիտարկել
Ընդդիմադիր դաշտում մենք ո՛չ հակառակորդներ ունենք, ո՛չ՝ մրցակիցներ։ Մեզ մեր համակիրները և մեզնից ակնկալիքներ ունեցող քաղաքացիները քննադատելու տեղ ունեն, որովհետև դավաճանները շարունակում են մնալ իշխանության, թշնամին օրեցօր մոտենում է Երևանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Այս իմաստով՝ ընդդիմությունն անելիք ունի ժողովրդին համախմբելու, համահայաստանյան, եթե կուզեք՝ նույնիսկ համահայկական անհնազանդություն կազմակերպելու հարցում։ Մենք պարտավոր ենք դա անել։ Քննարկում ենք առաջիկայում «ի պաշտպանություն Արցախի» օրակարգով համահայաստանյան մեծ հանրահավաք կազմակերպելու հարցը։ Մանրամասների մասին կհայտնենք։ Փողոցային պայքարի պասիվությունը որևէ մեկը թող չդիտարկի, թե իրավիճակին հարմարվել ենք կամ ասելիք չունենք։ Խնդիր կա ավելի լավ պատրաստվելու, ավելի լայն թափով դուրս գալու, որ վերջնական արդյունքներ արձանագրենք», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։