27/06/2023 20:57
Երևանում մի շարք փողոցներ են անվանակոչվել
Երևանի ավագանու որոշմամբ փողոցներ են անվանակոչվել, հայտնում են քաղաքապետարանից։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցն այսուհետ կկրի հայ գրող, լրագրող, արձակագիր ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Վախթանգ Անանյանի, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 2-րդ փողոցը՝ հայ քանդակագործ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նորայր Կարգանյանի, Ներքին Շենգավիթի 3-րդ փողոցը՝ հայ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը՝ հայ բարերար Լևոն Հայրապետյանի, Ներքին Շենգավիթի 5-րդ փողոցը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի, Ներքին Շենգավիթի 8-րդ փողոցը՝ հայ հնագետ Եվգենի Բայբուրդյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 15-րդ փողոցը՝ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի ու քանդակագործ Ռուզան Քյուրքչյանի և Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 10-րդ փողոցը՝ հայ եկեղեցական, մշակութային, պետական գործիչ, Ամենայն Հայոց 10-րդ կաթողիկոս Սահակ Պարթևի անունները։