27/06/2023 12:26
Կասյան փողոցն անվանափոխվեց Վազգեն Առաջինի անվամբ
Երևանի ավագանու այսօրվա նիստում Կասյան փողոցն անվանափոխվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվամբ:
Առաջարկվեց անվանափոխել Սարգիս Կասյանի անունը կրող փողոցը հայ ժողովրդի կողմից ամենասիրված կաթողիկոսներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Վազգեն Առաջին Վեհափառի անունով, քանի որ Սարգիս Կասյանը կանգնած է հայոց պետականության ոչնչացման ակունքներում: