27/06/2023 13:11
ՀՖՖ-ն տուգանել է 7 ակումբի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և էթիկայի կոմիտեն տուգանել է «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ-ին, «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին, «Փյունիկ ՖԱ» ՀԿ-ին, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ-ին, «Արարատ ՖԱ» Հ/Ձ ՓԲԸ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «Նոա ՖԱ» ՀԿ-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի հոդված 19-ով սահմանված չափանիշներին չբավարարելու համար։
(Հոդված 19. Ֆուտզալի թիմը
19.01. Արտոնագրման թեկնածուն իր կազմում պետք է ունենա առնվազն մեկ ֆուտզալի թիմ, որը մասնակցում է ՀՖՖ կողմից կազմակերպված ազգային, շրջանային կամ տեղական մակարդակով կազմակերպած պաշտոնական մրցաշարի):
Նշված ակումբները տուգանվել են մինչև նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի (2,000,000 ՀՀ դրամ) չափով։