27/06/2023 21:11
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն այլևս չի ցանկանում գլխավորել ՆԱՏՕ-ն․ The Times
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դառնալու իր հավակնություններից և հետագայում էլ մտադիր չէ առաջադրվել այդ պաշտոնում, հայտնել է The Times-ը։
«Ես դա չեմ անի ոչ այս տարի, ոչ հաջորդ տարի, ոչ էլ հետագայում, այնպես որ այդ պաշտոնն այլ մարդկանց է սպասում»,- պարբերականի տվյալներով՝ ասել է Ուոլլեսը՝ փակ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը պատրաստակամություն էր հայտնել գլխավորել ՆԱՏՕ-ն։