27/06/2023 21:28
Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ կիրառել է ականանետ․ ՊԲ
Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ, տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հրադադարի խախտումից հետո Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 27-ի ժամը 20։05-ի սահմաններում նույն՝ վերը նշված ուղղությամբ կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով իբր հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցի զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ է նշել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրադադարը հերթական անգամ խախտում է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել Արցախի Հանրապետության ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը»,- նշված է հաղորդագրությունում։