27/06/2023 09:59
«SOS Artsakh». մեկնարկել է 24-ժամյա նստացույցը դեսպանատների առջև
ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց մեկնարկել է 24-ժամյա նստացույցը։
Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։
Նստացույցը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Ակցիան կրում է «SOS Artsakh» խորագիրը։
Նստացույցերը բոլոր վայրերում մեկնարկել են առավոտյան 08։30-ից և կավարտվեն հունիսի 28-ին՝ 08։00-ին։